Նորից նույն տեքստերն ու մեղադրանքները․ «Հրապարակ»
- Nov 9, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պատերազմում կրած պարտությունից մեկ տարի անց` երեկ, «Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Ելույթներից տպավորություն էր, թե հետպատերազմյան, գուցե` նախընտրական շրջանում ենք հիմա. նորից նույն տեքստերն ու մեղադրանքները: Խոսեցին պատերազմից, կոռուպցիայից, տնտեսական վատ քաղաքականությունից, անգամ արագաչափերից խոսք գնաց: Վերջում ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ կրկնելով նախընտրական շրջանի մտքերը, որ իրենք պետք է հեռացնեն այս իշխանություններին, եւ դա շատ երկար չի տեւելու` ընդամենը շաբաթների, ամիսների հարց է։
«Սրանց մենք վռնդելու ենք` կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով: Բոլոր դեպքերում ես ձեր կողքը կանգնած եմ»,- ասաց նա` առաջարկելով վանկարկել. «Հայաստան, Հայաստան»:
Տպավորություն էր, որ Հայաստանը կրկին ընտրությունների է պատրաստվում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Comments