top of page

Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է․ Արթուր Վանեցյան


Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրում է․


«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ

Կան բաներ, որոնք չանելու դեպքում հետո ամբողջ կյանքում մեղադրում ես քեզ, որ չես արել։Նոյեմբերի 5-ը հենց այդ օրերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։ Սա սովորական հանրահավաք չէ, «կողմի» կամ «դեմի» հանրահավաք չէ։ Դա նույնիսկ ինչ-որ բան պահանջելու հանրահավաք չէ։

Դա որպես հայ՝ իրար կողքի կանգնելու, ուս-ուսի տված կանգնելու հանրահավաքն է, որտեղ չկա հայաստանցի, արցախցի, ֆրանսահայ, բեյրութահայ, պարսկահայ, ամերիկահայ։ Կա հայ, որն ասում է՝ մենք միասնական ենք ու արժանապատիվ։

Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է։Ուրեմն այդ օրը լինե´նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ»։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page