top of page

Նոյեմբերի 9֊ը Հայաստանում պետք է հիշվի եւ դատապարտվի որպես կառավարող վերնախավի դավաճանության օր

  • Nov 9, 2022
  • 1 min read

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Եթե բոլոր ոլորտներում Հայաստանին պարտված Ադրբեջանում (խոստովանությունն Ալիևինն է) 2020թ. ից հետո նոյեմբերի 8-ը նշվում է որպես հաղթանակի օր, ուրեմն նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր:

Որպեսզի հայ ժողովրդի պատմության մեջ նոյեմբերի 9-ի համազգային ամոթը չհիշվի որպես դավաճանության օր, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ադրբեջանիցերը մոռանան նոյեմբերի 8-ի իրենց պայմանական հաղթանակի մասին: Այնպես, ինչպես իրենք են ցանկանում մեզ մոռացության տալ մայիսի 8-ի Շուշիի հաղթանակի օրը:

Իսկ մինչ այդ, բոլոր տիպի նիկոլները պետք է պատասխան տան իրենց ազգակործան մեղքերի համար: Հայ ժողովուրդը պետք է փաստերով ճանաչի ու իմանա նիկոլիզմի ակունքների և նրանց համար իշխանությունը զավթելու նպատակների մասին ողջ ճշմարտությունը:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page