top of page

Նոյեմբերի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 57 դեպք

  • Nov 3, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման ու համակարգչային հանցագործության՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծանր վիրավորանքի, սպանության սպառնալիքի, ընտանեկան բռնության և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության փորձի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page