top of page

Նշանակում է Հայաստանը չունի ԱԱԾ. Արթուր Ղազինյան

  • Nov 1, 2021
  • 1 min read


ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պետական գաղտնիքին մուտքի թույլտվության հարցը վերջին ժամանակներում իշխանության կողմից դարձել է շահարկման առարկա և ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու գործիք:


Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Այս առումով հարկ եմ համարում արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ը ՄԻԱԿ պետական ինստիտուտն է, որ օժտված է առաջնային մանդատով, ներկայացնում է ՀՀ ողջ ժողովրդին և իրավունքի ուժով արդեն իսկ օժտված է պետական գաղտնիքին մուտքի թույլտվության իրավունքով:

ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից պետական գաղտնիքին տիրապետելու իրավունքը պարտադիր պայման է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:

ՀՀ ԱԱԾ-ը ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՀ ԱԺ պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն, եթե առկա չեն մերժման բավարար հիմքեր: Նման հիմքերի առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ-ը պետք է պատշաճ կարգով իրազեկի ՀՀ ԱԺ- նախագահին, սակայն դա պետք է լինի ընդհանուր կանոնից բացառություն:

ՀՀ ԱԺ-ի պատգամավորը չպետք է դիմի ՀՀ ԱԱԾ-ին և ներկայացնի իր մասին տեղեկություններ, քանի որ այդ տեղեկություններն արդեն իսկ պետք է առկա լինեն ՀՀ ԱԱԾ-ում:

Իսկ եթե այդ տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն և ԱԱԾ-ը սպասում է ԱԺ պատգամավորերի կողմից դրանց ներկայացմանը, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը ՉՈՒՆԻ Ազգային անվտանգության ծառայություն:

Հ.Գ. Իրավիճակի աբսուրդը պատկերացնելու համար պատկերացրեք, որ ընտրված ՀՀ Նախագահը, կամ ՀՀ վարչապետը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին պետական գաղտնիքին մուտքի թույլտվության, իսկ վերջինս էլ 3 ամիս քննարկելուց հետո որոշում է՝ ընդունել թե՞ մերժել այդ դիմումները...»։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page