top of page

Արմեն Սարգսյանը Զինված ուժերում մի շարք նշանակումներ է արել

  • Aug 17, 2021
  • 1 min read

Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբում վարչության պետեր նշանակելու մասին։


Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:


Արմեն Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:


Գարիկ Մովսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:


Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page