top of page

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ օջախ է հայտնաբերվել. ԱԻՆ

  • Jun 10, 2021
  • 1 min read


Հունիսի 10-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։


Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։


Հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։


Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։40-ին։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page