Search
Հրշեջ-փրկարարները շարունակում են պայքարը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ
- Jun 15, 2021
- 1 min read

Մասիսի աղբավայրի՝ երկու շաբաթ տևած հրդեհից ընդամենն օրեր անց արդեն ութ օր հրշեջ-փրկարարներն այս անգամ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 312 հա ընդհանուր մակերեսով աղբավայրում կուտակված աղբը կազմում է 10 հա, որից 3 հա այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար:
Հրդեհաշիջումն աղբավայրում մեծ դժվարությամբ է կատարվում: Հրշեջ-փրկարարները վտանգում են իրենց կյանքը. մի քանի մետր բարձրության հասնող աղբակույտերում սողանքի հավանականություն կա:
Comentarios