top of page

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է. ՀՀ ԱԻՆ

  • Jun 18, 2021
  • 1 min read


Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հունիսի 18-ին, ժամը 20։27-ին մարվել է․ իրականացվում են քանդման և հետհանգեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Ըստ աղբյուրի՝ Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:


Հունիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page