Search
Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց. փաստաբան
- Oct 13, 2021
- 1 min read

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։
Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։
Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը»։
Comments