top of page

Նվազագույն աշխատավարձը կսահմանվի 85000 դրամ․ վարչապետ

  • Aug 18, 2021
  • 1 min read



Վարչապետը ներկայացրեց մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական և սոցիալական ապահովության ոլորտի թիրախները: Վարչապետը նշեց, որ մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախն այն է, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակի աճը պետք է կազմի 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում` 9 տոկոս:


«Մեր թիրախներն են նաև ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը ՀՆԱ-ի 25 տոկոսի հասնելը, ինչպես նաև 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովելը»,- ասաց Փաշինյանը:


Անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին` վարչապետն ասաց, որ հետևյալ թիրախներն են մատնանշվել. նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page