top of page

Օդային տագնապ Տավուշում և Գեղարքունիքում



Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է դասընթացներ և ուսումնավարժանքներ անցկացնել` նպատակ ունենալով առավելագույնս իրազեկել բնակչությանը՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների մասին. տեղեկացնու են ՀՀ ԱԻՆ-ից:


Տավուշի մարզպետարանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում կազմակերպվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։


Գոշի միջնակարգ դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում ու տարահանում։ Իսկ Բերդ համայնքի Պառավաքարի, Վարագավանի, Վերին Ծաղկավանի, Արծվաբերդի, Մովսեսի, Նավուրի, Չորաթանի միջնակարգ և հիմնական դպրոցներում անցկացվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ:


Հատուկ տակտիկական վարժանքներ, ազդարարում, տարահանում, պատսպարում են կազմակերպվել նաև Գեղարքունիքի մարզի Ծաղկունք և Գեղամավան համայնքների միջնակարգ դպրոցներում և համայնքապետարաններում: Ուսումնավարժանքների ավարտին գնահատվել են արդյունքները, արձանագրվել թերությունները, և դրանց շտկման համար տրվել են համապատասխան ցուցումներ:



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page