Search
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
- Jul 2, 2021
- 1 min read

Հուլիսի 3-ին, 6-7-ը առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում հուլիսի 2-3-ը, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Comments