top of page

Խոսք եմ տվել՝ ով դառնա օլիմպիական չեմպիոն, նրա անունով մարզադպրոց ենք կառուցելու․ Փաշինյան


Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ խոսք է տվել՝ ով դառնա օլիմպիական չեմպիոն, նրա անունով մարզադպրոց է կառուցվելու։ Նա նշեց, որ ՀՀ-ում առողջ ապրելակերպ խթանելը ևս խիստ կարևոր է, ուստի պետք է զանգվածային սպորտը զարգացնելուն միտված քայլեր լինեն։ «Գյումրիում արդեն իսկ մեկնարկել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը։ Մեր պրոֆեսիոնալ մարզիկներին խոստացել եմ, որ ով դառնա օլիմպիական չեմպիոն, նրա անունով մարզադպրոց կկառուցենք»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ այժմ կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page