Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած գեներալին նոր պաշտոն տվեցին. «Ժողովուրդ»
- May 24, 2021
- 1 min read

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։
Ի դեպ Ասրյանին տարիներ առաջ հեռացրել էին 5-րդ պաշտպնական շրջանի հրամանատարի պաշտոնից վատ կառավարման համար, սակայն ՊՆ-ում նրան համարում են գրագետ սպա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու տարբերակ քննարկում, փորձում այդկերպ մեղմել իրավիճակը, որպեսզի վերջիններս առանց որևէ խնդրի աշխատեն ապագա Գլխավոր շտաբի պետի հետ և մոռանան վարչապետի հրաժարականի պահանջը:
Comments