top of page

Օնիկին եղբոր պես վստահել եմ. Փաշինյանը մանրամասներ ասաց ԳՇ նախկին պետի հետ հարաբերությունների մասին

  • Jun 11, 2021
  • 2 min read


Այսօր՝ հունիսի 11- ին, Տավուշի Աչաջուր համայնքում Քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և իր պատմությանը։


Նա նշեց, որ Տավուշի մարզում ու հենց Աչաջուր համայնքում այդ պատմության մասին խոսելն իրենից ենթադրում է, որ ընտանեկան խոսակցության էլեմենտ է պարունակում այդ պատմությունը․


«Գիտեք, որ ես վարչապետ եմ եղել, Օնիկը եղել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով։ Հետագայում իմ միջնորդությամբ նրան շնորհվել է գեներալ- լեյտենանտի կոչում, որոշ ժամանակ անց կրկին, իմ միջնորդությամբ, շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ Երբ ես Օնիկին միջնորդել եմ նշանակել ԳՇ պետ, միայն մի բան եմ ասել․ ասել եմ՝ Օնիկ, գիտես ես էս պատմության մեջ միայն մի բանից եմ վախենում, հարցրել է՝ ինչից, ասել եմ՝ դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես։ Ինքն էլ ասել ՝ դու էդտեղ խնդիր չունես, ես նշանակել եմ։


Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման, ես նրա ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել։ Նույնիսկ, երբ հուլիսյան պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագ պատմեց նրա մասին, թե՝ նա քեզ սխալ է զեկուցել, ասացի՝ բացառված է։ Խոսեցինք, նա ասաց՝ չկա նման բան, ես էլ ասացի՝ քեզ եմ հավատում, և այդդպես եղել է մինչև պատերազմի ավարտը։ Պատերազմի ընթացքում էլի են եղել դրվագներ, երբ Արցախից նույնիսկ մեր գործընկերները եկել են, ասել են՝ էս դրվագն այսպես է։ Նրան ասել եմ՝ Օնիկ ջան այսպիսի բան են ասում քո մասին։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ պատերազմի հետ կապված ես պետք է լսեմ միայն նրա ասածը։ Համաձայնել եմ դրա հետ, որովհետև ինքն է զինված ուժերի անմիջական ղեկավարը։


Այս խոսակցությունը կացվել է երկու պատճառով․ մեկը նոյեմբերի 20-ի իրադարձություններն էին։ Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել հետևյալը․ Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիք, հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսազրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ։ Իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ պետք է հանդիպեն։ Այդ երեկոյան Օնիկն ասում է՝ ուզում եմ գամ մոտդ։ Ասում եմ՝ արի։ Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը։ Նա, կարճ ասած, ասում է՝ որոշում կայացրու, հրաժարական տուր։ Ես նրան ասում եմ՝ քանի օր չես քնել, գնա քնիր, հանգստացիր, արի մոռանանք այս խոսակցությունը։ Հետո կանչում ասում եմ՝ քեզ անվերապահ վստահել եմ, ուզում եմ շարունակել վստահել։ Դրանից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություն կա Գլխավոր շտաբի վրա, ու համոզվում եմ, որ շատ բաներ ինձ ճիշտ չեն զեկուցվել։ Խոսակցություն է բացվում, որ ԳՇ-ն իմ հրաժարակը կպահանջի, էլի ասում եմ՝ Օնիկ ջան, եղբայր, իմ հետ նման բաները չեն անցնի՛,- ասաց Փաշինյանը։


Փաշինյանը ևս մեկ դրվագ պարմեց նոյմեբերի 9-ի գիշերվա մասին, երբ լուրեր տարածվեցին, թե Փաշինյանը ցանկացել է այդ փաստաթուղթը ստորագրել, բայց Օնիկ Գասպարյանը զգուշացրել է ու թույլ չի տվել, որ այդ տեսքով ստորագրվի։ Ըստ վարչապետի՝ հակառակն է տեղի ունեցել․


«10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է՝ պետք է ստորագրել։ Ես դրա համար չեմ մեղադրում նրան, ես ուրիշ բանի համար եմ մեղադրում՝ նրա, որ որ հիմա հակառակն է ասում։ Ես ուղղակի ասել եմ, որ դա բացառված է, ես այդ վերսիայով չեմ ստորագրի, և մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի այդդ մասն էլ, ուրիշ մասեր էլ դուրս գան փաստաթղթից։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում՝ ինչո՞ւ է հակառակ լուրը տարածվում։ Այդ փաստի վերլուծությունն ինձ այլ եզրակացության է բերում՝ կարո՞ղ է ոչ թե ինչ- որ մտահոգության պատճառով էր ինձ ասում՝ ստորագրիր, այլ մտածում էր՝ ինչքան վատը լիներ այդ փաստաթուղթը, այդքան ավելի մեծ հնարավություն կա, որ դա քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի- կտանի մեր կառավարությանը, այդ թվում նաև ինձ»,- պատմեց Փաշինյանը։


Նա նշեց, որ այդ հարաբերություններում ոչ մի անազնիվ բան չի արել։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page