top of page

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ռազմագերիների մասին

  • May 6, 2021
  • 1 min read

Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆանե Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), հրապարակեցին հետևյալ հայտարարությունը․


Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից հայ գերիներ՝ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ են անում երկու կողմերին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, բանտարկյալներին և հարգել Մարդու իրավունքները և ազատությունները։


Հիշատակելով ապրիլի 13-ի հայտարարությունը՝ համանախագահները հորդորում են փոխանակել ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է հակամարտության տարածքի ականազերծման և դեպի Լեռնային Ղարաբաղ տանող բոլոր սահմանափակումների վերացմանը, ներառյալ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։


Համանախագահները խրախուսում են կողմերին ձեռնարկել կոնկրետ քայլեր, որպեսզի ստեղծվի փոխադարձ վստահության միջավայր, ինչն էլ կնպաստի երկարաժամկետ խաղաղաղության հաստատմանը, հատկապես այն հարցերի շուրջ, որ առավել մտահոգիչ էին ապրիլի 13-ի հայտարարության մեջ։


Սա իր մեջ ներառում է նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առաջին իսկ հնարավորության դեպքում։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page