ՀՀ քաղաքացի լինելու և վերջին 4 տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք կտրվի շաբաթ և կիրակի օրերին
- May 19, 2021
- 1 min read

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ. ժամը 18:00-ն: Այս մասին տեղեկություն է հայտնում ՀՀ ոստիկանությունից:
«Հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի մայիսի 22-ին և 23-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից 17.00-ն քաղաքացիներից կընդունեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու դիմումներ: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Comments