Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն. «Փաստ»
- Oct 26, 2021
- 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է
«Իշխանությունները ինտենսիվ զբաղված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրենց քիմքին հաճելի թեկնածուի փնտրտուքներով, որպեսզի փետրվարին կարողանան խորհրդարանին ներկայացնել։
Խոսքն այնպիսի թեկնածուի մասին է, որը կլինի իշխանությունների հլու կամակատարը: Նշել էինք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության կուլիսներում շրջանառվում են տարբեր անուններ, և դրանց մեջ կան երկու կարկառուն, այսպես կոչված, «սորոսականներ», որոնց ծառայություններից այս երեք տարում իշխանությունները հաճախ են օգտվել:
Զուգահեռաբար, անցյալ շաբաթվա վերջին տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ քննարկվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի թեկնածուն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն է:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։
Commentaires