top of page

Ովքե՞ր են Վանաձորի համայնքապետի թեկնածուները

  • Nov 1, 2021
  • 1 min read

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու ժամկետը երեկ ավարտվեց։ Վանաձորում առաջադրվել է 10 կուսակցություն և դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «Ասլանյան» դաշինքը՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ։

«Հայրենիք» կուսակցությունը ևս մասնակցելու է Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վահե Դոխոյանը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Այվազյանը, իսկ ԲՀԿ-ի թեկնածուն Էդգար Բոջուկյանն է։


ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են նաև «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը։ Ընտրության մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև «Նոր Վանաձոր» ժողովրդավարական կուսակցությունը, սակայն ավելի ուշ դիմումը հետ էր վերցվել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page