top of page

Պատերազմից հետո ովքեր հրաժեշտ տվեցին դեսպանի պաշտոնին, և որ երկրներում նոր դեսպաններ նշանակվեցին

  • Aug 21, 2021
  • 2 min read

Պատերազմից հետո փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն արտաքին գործերի նախարարությունում, այլև դիվանագիտական կորպուսում։ Մասնավորապես, մի շարք դիվանագետներ հետ կանչվեցին, և նոր դեսպաններ նշանակվեցին։


MediaHub.am-ը ներկայացնում է, թե դեսպաններից ովքեր հրաժեշտ տվեցին պաշտոնին, և որ երկրներում նոր դեսպաններ նշանակվեցին։


Ովքեր հետ կանչվեցին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից


Պատերազմից հետո՝ 2020թ-ի նոյեմբերի 27-ին, Արմեն Ղևոնդյանը հետ կանչվեց Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի և Բելառուսում ու Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:




2020թ-ի դեկտեմբերի 4-ին Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչվեց Գագիկ Ղալաչյանը։



2021թ-ի փետրվարի 15-ին Էսթերա Մկրտումյանը հետ կանչվեց Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերույում և Պարագվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։



Փետրվարի 19-ին Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչվեց Արմեն Մարտիրոսյանը։



Մարտի 15-ին պաշտոնին հրաժեշտ տվեց Տիգրան Մկրտչյանը, որը զբաղեցնում էր Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։


Հունիսի 1-ին Տիգրան Սեյրանյանը հետ կանչվեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։



Հուլիսի 16-ին Ձյունիկ Աղաջանյանը հետ կանչվեց Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։


Իսկ Վարուժան Ներսիսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հուլիսի 19-ին Մհեր Մկրտումյանը հետ կանչվեց ԱՄԷ և Բահրեյնում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


Հուլիսի 26-ին Կարեն Գրիգորյանը հետ կանչվեց Եգիպտոսում և Սուդանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


Նույն օրը հետ կանչվեց նաև Հրաչյա Փոլադյանը՝ Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:



Գեղամ Ղարիբջանյանը հուլիսի 28-ին հետ կանչվեց Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:



Օգոստոսի 12-ին էլ Արմեն Սմբատյանը հետ կանչվեց Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


Ովքեր դեսպան նշանակվեցին


Մամուլում ամենաքննարկվող նշանակումները, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հունիսի 1-ից Ուկրաինայում, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ օգոստոսի 2-ից ԱՄՆ-ում դեսպան նշանակվելն էր։


Հունվարի 27-ին Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Արմելլա Շաքարյանը։

Իսկ փետրվարի 25-ին Հովհաննես Վիրաբյանը նշանակվեց Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։


Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր նոր դեսպան նշանակվեց Արմեն Մարտիրոսյանը՝ մարտի 15-ին։


Նույն օրը Յուրի Բաբախանյանը նշանակվեց Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Հուլիսի 16-ին էլ Վարուժան Ներսիսյանը 3 տարի ժամկետով նշանակվեց Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։


Հուլիսի 26 Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը համատեղության կարգով նշանակվեց Կոլումբիայում և Բոլիվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Նույն օրը Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվեց Կուբայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Ռուբեն Խարազյանը Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց։

Իսկ Հրաչյա Փոլադյանը Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page