Search
Իշխանությունը համաձայն է. ե՞րբ կկայանա փակ նիստը. «Հրապարակ»
- Sep 15, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Իշխանությունը համաձայնել է «Հայաստան» դաշինքի առաջարկին՝ ԱԺ-ում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկելու համար փակ նիստ հրավիրել։ Խնդիրն ԱԱԾ տնօրենի ներկայությունն է, որն ընդդիմության գլխավոր պահանջն է։
Ընդդիմադիրներին փոխանցել են, որ նա ԱԺ գալու խնդիր չունի, պետք է հարմարեցնել աշխատանքային գրաֆիկը, չի բացառվում, որ հենց այսօր էլ տեղի ունենա փակ նիստը։ Մի քանի օր է՝ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել և գումար են գանձում իրանցի վարորդներից։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ դա ադրբեջանական Էյվազլիի տարածքն է։
Շաբաթներ առաջ դաշինքի նախաձեռնած փակ նիստին ներկայացել էր ԳՇ պետի տեղակալը, որը բավարար տեղեկացված չէր եղել»։
Comments