top of page

Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են․ ինչ են քննարկել

  • marineyeremyan99
  • Feb 25, 2022
  • 1 min read


Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև պաշտպանական համագործակցությունը կշարունակի զարգանալ. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը վստահեցրել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։


«Կարող եմ վստահեցնել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Ակնհայտ է, որ մեր պետությունների առջև ծառացած այս մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել միայն միասնական գործելու միջոցով»,- շեշտել է Պապիկյանը։ Շոյգուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պապիկյանին Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար։

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page