top of page

Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին. «Ժողովուրդ»

  • Jul 13, 2021
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հետընտրական Հայաստանում կրկին պետական ապարատը, կարելի է ասել, «սթրեսի» մեջ է: Նախ սպասվում են մի շարք նախարարների փոփոխություններ, որոնք ենթադրում են առաջնահերթ հայեցողական, ապա՝ մնացած տեսակների պաշտոնյաների փոփոխություններ: Բացի այդ, հասկանալի է, որ կսկսվի նաև «վհուկների որս»՝ քաղաքական վենդետայի մոտիվներով:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական ՔՊԿ-ում քննարկվել է թեման, թե ինչպես ընտրություններից առաջ ողջ պետական համակարգի մեծ մասը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատել, քվեարկել, ու դրա համար քաղաքական վենդետաները չեն ուշանա:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անորոշության մեջ են, օրինակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները: Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում և անգամ իրենց աշխատանքային ճակատագրով հետաքրքրվող մտերիմներին հստակ ոչինչ չի ասել:


Միայն շշուկներ կան, որ Սուրեն Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին. ներքին պայմանավորվածություն ունի` ով էլ նշանակվի ՏԿԵ նախարար, իր կադրերին ձեռք չի տալու: Մի խոսքով, հայտնի ճշմարտության նման՝ տերովին տերն է տարել, անտերին»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page