top of page

Հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին. «Հրապարակ»

  • Jun 15, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի աղմկահարույց զրույցի ձայնագրության «սլիվը» մտածված է արվել, որպեսզի քաղաքապետը կաշվից դուրս գա և Փաշինյանի համար հնարավորինս մեծ տոկոս խփի՝ ապացուցելով իր հավատարմությունը։ Բանն այն է, որ հատկապես Էջմիածնի շրջանում Փաշինյանի դիրքերը շատ թույլ են, այստեղ թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի գործոնը կա՝ նրա հարազատները, մտերիմները խոստանում են գեներալի «վրեժը լուծել»՝ իշխանությանը պարտության մատնել։


Ձայնագրության հրապարակումից հետո «Քաղպայմանագրի» ակտիվում այն բուռն քննարկվել է, և որոշել են լուրեր տարածել, թե դա հին ձայնագրություն է՝ եղել է նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանն իր էջում հայտնի գրառումն էր արել՝ կոչ անելով սահմանի տղաներին վերադառնալ և «լուծել վնգստացողների հարցերը»։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ձայնագրությունն այդքան հին չէ, այն, ենթադրաբար, հունիսի սկզբին է արվել»։

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page