top of page

Ստորագրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի. «Զանգեզուր TV»

  • Jul 19, 2021
  • 1 min read


Հուլիսի 18-ին վաղ առավոտից Քաջարանում ստորագրահավաք էր սկսվել ի աջակցություն համայնքապետ Մանվել Փարամազյանի։ «Զանգեզուր TV»-ի հաղորդմամբ, համաքաղաքացիների կարծիքով, նրա կալանավորումն անարդարացի է, պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։


Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով:

Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։


Պաշտպան Լուսինե Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page