top of page

ՊՆ ծառայողի դին հայտնաբերվել է գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում

  • Sep 14, 2021
  • 1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:


Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի գխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում կախված դին հայտնաբերվել է տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:


Կայքի տեղեկություններով՝ քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:


Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page