top of page

Դպրոցի դիմաց վարդրոդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի․ մեկը տեղում մահացել է

  • Nov 19, 2021
  • 1 min read


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը մայր ու դուստր են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page