top of page

Իշխանական պատգամավորներից որևէ մեկը դեռևս պարգևավճարից չի հրաժարվել

  • Sep 17, 2021
  • 1 min read


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։


Վաղ առավոտից պատգամավորները տեղեկացնում են, որ իրենց հաշվեհամարներին փոխանցվել է 381 420 դրամ։ Միևնույն ժամանակ, պարգևավճարներից հրաժարվելու կամ այդ գումարնը որևէ ծրագրի ուղղելու վերաբերյալ իշխանական խմբակցությունը բառ անգամ չի ասել։


Խորհրդարանից MediaHub.am-ի հետ զրույցում ասացին, որ ԱԺ նախագահի որոշմամաբ է պարգևավճար տրամադրվում խորհրդարանի աշխատակազմին։


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ որևէ պատգամավոր դեռևս դիմում չի ներկայացրել հաշվապահություն և չի հրաժարվել պարգևավճարից։


«Բացի այդ, պետք է նշեմ, որ ՀՀ անկախության տոնի առթիվ գումար է փոխանցվել նաև «100 տուն Արցախին» ծրագրին»,- նշեց Խաչատրյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page