Search
Հայրիկյանի մահափորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
- Jun 1, 2021
- 1 min read

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ՝ մայիսի 27-ին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով արդեն 8 տարի դատապարտված Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ որոշում է կայացրել։
Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր տան մոտ։ Մահափորձ կատարելու կասկածանքով Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը 2013 թվականի սեպտեմբերին դատապարտվել էր 14 տարի ժամկետով ազատազրկման։
Comments