top of page

Ունենք 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել․ Փաշինյան

  • Jun 3, 2021
  • 1 min read


Նախորդ օրերին շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ֆունդամենտալ հարցը, որը պետք է պատասխան ստանա, այն է, թե արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմո՞ւնքն է արտահայտում զոհված զինվորների և, ընդհանրապես, հանգուցյալների նկատմամբ․


«Այս հարցի պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարարը ներկայացնի, թե ոլորտում 2018-ից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են եղել և ինչ աշխատանքներ են արվել»,- ասաց նա։


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նշված կենտրոնը մինչև 2018-ը ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ մաշված սառնարաններով։


Փաշինյանը հայտնեց, որ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։ Ամփոփելով ԴՆԹ հետազոտությունների կատարման ընթացքը՝ նա նշեց, որ մարմինների նույնականացման աշխատանքն, ըստ էության, եզրափակիչ փուլին է հասել։


«Ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք անհետ կորածների հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել՝ տարբեր պատճառներով։ Ունենք նույնականացված մարմիններ, որոնք էլի տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել, և ունենք նաև 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, և մենք պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք մեր օտարերկրյա գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում, որպեսզի նրանք մեզ օգնեն»,- ասաց նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page