top of page

ԱԱԾ տնօրենը կատեգորիկ կերպով հրաժարվել է աջակցել Փաշինյանին․ Գաբրիելյանով

  • May 20, 2021
  • 1 min read

Հայաստանի ԱԱԾ իմ աղբյուրները հայտնում են, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կատեգորիկ կերպով հրաժարվել է աջակցել Նիկոլ Փաշինյանին Ալիևի հետ գաղտնի արձանագրության ստորագրման հարցում։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արամ Գաբրիելյանովը՝ նշելով, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցներին հրահանգված է կապի դուրս չգալ կառավարության աշխատակազմի աշխատակիցների հետ։


Գաբրիելյանովն արձանագրել է, որ Փաշինյանը նենգ խաղ է նախաձեռնել հայ ժողովրդի նկատմամբ։ Նա հայտնել է, որ իր տեղեկություններով՝ երկու փաստաթուղթ է նախապատրաստվում, որոնցից առաջինը փաստաթուղթ է՝ ոչնչի մասին, իսկ երկրորդ գաղտնի արձանագրությունը տարածքների հանձնմանն է վերաբերում՝ անկլավների, ինչպես նաև՝ Արցախի նկատմամբ պահանջների հրաժարումից։

«Գաղտնի արձանագրությունը պատրաստում է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ»,- նշեց է Գաբրիելյանովը՝ հավելելով, որ գործին առնչություն ունեն ՀՀ ՊՆ նախարարը և Կարապետյանը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և անձամբ Այվազյանը որևէ առնչություն չունեն փաստաթղթին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page