top of page

«Ես այդ թուղթը ստորագրելու եմ․ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին». Փաշինյան

  • May 20, 2021
  • 1 min read

«Շատ անհարգալից իրողություն ունենք ՀՀ հանրության համար, համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանակության 90 տոկոստ ծածկված է»,-Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին։


Նա նշեց, որ այդ փաստաթուղթը ներկայացվում է որպես ապացույց, թե իբր ՀՀ կառավարությունը հակահայ փաստաթուղթ է ստորագրում։


«Եթե այդպես է, ապա այդ փաստաթղթի տողերը պետք է ոչ թե թաքցնեին, այլ բացեին, ներկայացնեին հանրությանը, ինչո՞ւ են թաքցնում։ Եվ սա, իհարկե, այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, չեմ կարող որակել։ Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում։ Կարծում եմ՝ Ադրբեջանից են ստանում»,-կարծիք հայտնեց նա։


Ըստ Փաշինյանի՝ այն լուծումները, որոնք այս պահին ձեռք են բերվել ՀՀ միջազգային գործընկերների հետ համաձայնություններով, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։


«Եվ այո՛, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, քանի որ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին։ Ես այդ թուղթը չեմ հրապարակի, քանի որ կոռեկտ չէ, աշխատանքային բանակցություններ են, առաջարկներ կան և այլն, և այլն»,-ասաց նա։







Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page