Search
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունն ազատվեց 106 մլն դրամ մաքսատուրքից
- Jul 1, 2021
- 1 min read

Այսօր կառավարությունը Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշում կայացրեց:
Այս որոշմամբ, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունն ազատվում է 106 մլն դրամ մաքսատուրքից:
Comments