Search
Այսօր ահազանգ եմ ստացել, որ պոլիկլինիկաներում չեն պահպանվում կանոնները. Փաշինյանը՝ Ավանեսյանին
- Jul 8, 2021
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նոր որոշում է կայացվել՝ այսուհետև պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացնեն միայն շրջիկ կետերում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով, հայտնեց, որ այսօր ահազանգ է ստացել պատվաստումների հետ կապված։
«Պոլիկլինիկաներում հերթեր են, սոցիալական հեռավորությունը չի պահվում: Դրան պետք է ուշադրություն դարձնել: Շատ ցավալի կլինի, եթե պատվաստումների շուրջ աժիոտաժի ֆոնին մենք ունենանք վարակի տեմպերի աճ միայն նրա համար, որ բժշկական հաստատություններում չեն պահվում հակահամաճարակային կանոնները»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments