Search
Փաշինյանը ֆրանսերեն շնորհակալություն է հայտնել Հայաստան պատվաստանյութ ուղարկելու համար
- Sep 14, 2021
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում ֆրանսերեն գրառում է արել Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առթիվ:
«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել պատվաստանյութի առաջին 25.000 խմբաքանակը։ Այն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում Հայաստանին Ֆրանսիայի կողմից նվիրաբերվող 200.000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն է»,- գրել է վարչապետը:
Comments