top of page

Փաշինյանը ռուսերեն խոսելիս նման էր «Ռոբինզոն Կրուզոյի» Ուրբաթին․ Գևորգ Պետրոսյան

  • Jul 8, 2021
  • 1 min read


Ինչո՞ւ գնաց ու Հայաստանը խայտառակեց իր ռուսերենի վատ իմացությամբ, դե, թող եբրայերեն խոսեր կամ չինարեն, մեկ է՝ նույնչափ վատ էր ստացվելու։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա մոսկովյան այցին։ Նրա խոսքով՝ եթե Փաշինյանն, իսկապես, ինքնիշխան պետության փաստացի ներկայացուցիչ է, ապա պետք է հարգի իր պետական լեզուն և պետական խորհրդանիշները։ «Այդտեղ դրոշ տանեիր հետդ, ոչ թե «չակուչի» վրա դրոշ փաթաթեիր ու ընկնեիր ժողովրդի ջանին»,- նկատեց նա։ Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Փաշինյանը պետք է հայերեն խոսի, կարող է հետը թարգմանիչ տանել։ Նրա դիտարկմամբ՝ Վլադիմիր Պուտինը կարող էր Փաշինյանի սխալներից հետո «ծիծաղից մեջքի վրա ընկնել»։ Գևորգ Պետրոսյանի բնորոշմամբ՝ Փաշինյանը ռուսերեն խոսելիս նման էր «Ռոբինզոն Կրուզոյի» Ուրբաթին, իսկ դա կարող է մեծ վնաս հասցնել պետության հեղինակությանը։ Մանրամասները՝ տեսանյութում:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page