Search
Նիկոլ Փաշինյանն Իջևանում մասնակցել է հացկերույթի. «Փաստ»
- Jun 29, 2021
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի մոտ գնալով խորանում են վախերը, անհանգստություններն ու ծայրահեղացված կասկածամտությունը: Ըստ «Փաստ»-ի ունեցած տեղեկությունների, նա ավելի ու ավելի մեծ պահանջներ է դնում իր անվտանգության ապահովման համար:
Օրերս նա եղել է Իջևանում և մասնակցել հացկերույթի: Համացանցում կան տեսանյութեր, թե ինչպես են նրա ավտոշարասյան համար կանգնեցնում բազմաթիվ ավտոմեքենաների երթն ու խոչընդոտներ ստեղծում մարդկանց համար: Սակայն «հատուկ» միջոցառումներ իրականացվում են ոչ միայն երթևեկի ժամանակ:
«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի անվտանգ հացկերույթն ապահովելու համար մոբիլիզացրել են մարզի ուժային կառույցների ողջ արսենալը: Տավուշի մարզի տարբեր վարչական շրջաններից համապատասխան ուժեր են կենտրոնացրել նաև անտառներում»:
Comments