top of page

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն ընտրելու համար. «168 ժամ»

  • Jun 29, 2021
  • 1 min read


«168 ժամ» թերթը գրում է.


«Անցած հանգստյան օրերին և երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական էին․ քաղաքացիները ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով փակել էին մայրուղին և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց ջրամատակարարումը։ Բողոքող քաղաքացիների խոսքում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ դադարեցվել է իրենց ջրամատակարարումը։


Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ձեզ հասնում է» սկզբունքով, ու նա այդ հարցում միանգամայն իրավացի է։ Հասարակությունը, որը պետության հետ կատարված բոլոր արհավիրքներից ու աղետներից հետո կրկին ընտրում է դրա հեղինակ իշխանությանը, արժանի է նորանոր զրկանքների ու կորուստների և դրա համար պետք է մեղադրի ոչ թե դա իրականացնող իշխանությանը, այլ ինքն իրեն, որ այդպիսի իշխանությանը չի մերժել ու ավերածությունները շարունակելու հնարավորություն է տվել։

Այս նույն սկզբունքն այսպիսով առաջիկայում գործելու է հասարակության բոլոր խավերի նկատմամբ՝ գյուղից մինչ քաղաք, Երևանից մինչև Սյունիք»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page