top of page

Լիահույս եմ, որ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ ՄԽ դերի վերահաստատման հարցում. Փաշինյան

  • Jun 6, 2021
  • 1 min read


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Թագավորության ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ վստահության և փոխադարձ հար­գանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակար­դակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։


Բարձր գնահատելով մեր երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում՝ լիահույս եմ, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերահաստատման և դրա շրջանակներում արցախյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page