top of page

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել. Նիկոլ Փաշինյան

  • Jul 17, 2021
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ Նրա խոսքով՝ դա այսօր տեսանելի է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ «Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանը նկատեց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկումներում, որպես առաջին գերակայություն, կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց՝ առանց նախապայմանների անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page