top of page

Նի­կոլ Փա­շի­նյա­նին ուղեկ­ցող ավտոշա­րա­սյու­նը գնա­լով վտան­գա­վոր է դառնում. «Փաստ»

  • Jul 27, 2021
  • 1 min read


«Փաստ» օրաթերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը: «Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները: Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար:


Մասնավորաբար, «Փաստի» լրագրողը կիրակի օրն ականատես է եղել, թե սարսափելի մեծ արագությամբ ընթացող շարասյան առջևից գնացող ոստիկանական մեքենաները «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում ինչպես են սարսափի մատնել դիմացից եկող քաղաքացիներին:


Ի դեպ ընտրություններից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին Սյունիք ուղեկցող ոստիկանական մեքենան քշել էր Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ Կարին Տոնոյանին տեղափոխող մեքենայի վրա. ողբերգական վթարից հրաշքով էր հնարավոր եղել խուսափել»:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page