Search
Փաշինյանը և ոստիկանապետ Վահե Ղազարյանը կմասնակցեն Տավուշում Վարդավառի տոնակատարությանը. «Հրապարակ»
- Jul 23, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, այլ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են այս տարի էլ հայրենի Տավուշում մասնակցել այդ տոնակատարությանը։
Արդեն հրահանգվել է, որ այդ օրը ոստիկանական մեծ խմբեր ուղեկցեն տավուշցի պաշտոնյաներին հայրենի մարզում։ Խոսքը մոտ հազար ոստիկանի մասին է, որոնց զգալի մասը, բնականաբար, կլինի քաղաքացիական հագուստով՝ մասովկան և անվտանգությունն ապահովելու համար»:
Comments