Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին
- Aug 19, 2021
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։
Comentarios