top of page

Փաշինյանը փորձում է վարկաբեկել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում

  • May 14, 2021
  • 1 min read



ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայկական կողմը Սյունիքի մարզում տիրող իրավիճակ պայմանավորված չի դիմել Ռուսաստանի օգնությանը։


«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը, և նա հատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների և համապատասխան փաստաթղթերի դրույթների կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին այն դրույթը, որում խոսվում է հրադադարի անհրաժեշտության մասին», - ասել է Պեսկովը:


Կրեմլի մեսիջը Հայաստանի իշխանություններին հստակ է՝ ռուսական կողմին ուղիղ դիմելու պարագայում Ռուսաստանը կարող էր Սյունիքում ռուսական ռազմական ներկայության շնորհիվ կանխել ադրբեջանական ներխուժումն ու սադրանքը, սակայն պաշտոնական Երևանը Մոսկվային այդ հարցով չի դիմել:


Հայկական իշխանությունները, շրջանցելով հայ-ռուսական ռազմական փոխօգնություն պայմանագրերը, դիմել են ՀԱՊԿ-ին: Նշենք, որ գոյություն ունի հայ-ռուսական միացյալ զորախումբ, որը կարող է պաշտպանել հայկական սահմանները՝ ոտնձգությունների դեպքում: Սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրել է դիմել ՀԱՊԿ-ին: Հայաստանի իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն գտնելն անշնորհակալ գործ է:


Չպետք է մոռանալ, որ ՀԱՊԿ-ի մի շարք երկրներ՝ Բելառուսը, թյուրքախոս Ղազախստանն ունեն ռազմավարական կապեր Ադրբեջանի հետ՝ Մինսկը զենք է վաճառել Բաքվին, իսկ Ղազախստանն ու Ադրբեջանը՝ թյուրքախոս երկրների անդամ են և իրականացնում են Կասպից ծովում բազմաթիվ համատեղ էներգետիկ-տրանսպորտային նախագծեր: Այս պայմաններում ՀԱՊԿ-ում ադրբեջանամետ բևեռը կարող է չարձագանքել Հայաստանի խնդրանքին՝ Բելառուսն ու Ղազախստանը կարող են զբաղվել այդ կազմակերպությունում Բաքվի շահերի լոբբինգով:


Փաշինյանը Ռուսաստանին ուղիղ չի դիմում, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործող տարբեր հակառուսական, սորոսական ուժերին և կազմակերպություններին հակառուսական տրամադրություններ բարձրացնել և վարկաբեկել ռուսական ռազմական ներկայությունն Արցախում և Սյունիքում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page