Ուզում էի Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում․ Տիգրան Աբրահամյան
Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած մտքերին, մասնավորապես Փաշինյանի այն հարցադրմանը, թե 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, նշեց․
«Պատերազմից հետո Շուշիում չվնասված շինություն չի եղել։ Յուրաքանչյուր մարդ, նաև այս խորհրդարանից, երբ գնացել է Շուշի, աջ կողմում թանգարաններ է տեսել, ձախ կողմում՝ վարչական շենքեր, դիմացը՝ հյուրանոցներ, դեպի Ղազանչեցոց գնալիս՝ համալսարան, արհեստագործական դպրոց։ Դեպի Կանաչ ժամ գնալիս բազմաթիվ բազմաբնակարան շենքեր ու առանձնատներ կային՝ կենտրոնական բանկի մասնաճյուղն էր, մանկապարտեզներ, և մի շարք այլ կառույցներ։ Ի վերջո, Շուշիում ապրում էր մոտ 4000 մարդ։ Ուզում էի Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ արդյոք պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում, և, եթե շրջել է այնտեղ, չի նկատե՞լ այդ շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
コメント