top of page

ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտել է փաստաբան Փոստանջյանի ընտանիքին վնաս պատճառելու դեպքը

  • Aug 6, 2021
  • 1 min read


ՀՀ փաստաբանների պալատը հանդես է եկել փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքի վերաբերյալ հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է դեպքը և կոչ արել իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից:


«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան:


Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան:


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին»,- ասվում է հայտարարության մեջ:


Ըստ աղբյուրի՝ ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page