top of page

Փաստաբանների պալատը՝ թիրախում. իշխանությունը դեմ է նախագահի թեկնածուին. «Ժողովուրդ»

  • Aug 20, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցելու համար հայրենի իշխանությունը թեկնածու է փնտրում:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լավ իրավաբան, մասնագետ առաջարկել, որպեսզի կարողանա մասնակցել նախագահի ընտրություններին: Նշենք, որ Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավը սկսվելու է օգոստոսի 21-ից, իսկ մինչեւ օգոստոսի 20-ը ներառյալ կլինեն թեկնածուների առաջադրումները։


Այսինքն՝ այսօր՝ մինչև օրվա ավարտը, իշխանությունը պետք է հստակեցնի՝ արդյոք ունենալու է իր թեկնածուն, թե այդպես էլ հարմար թեկնածու չունենալու պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Հայտնի է, որ ՓՊ նախագահի թեկնածու է առաջադրվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, որն իշխանության համար մերժելի թեկնածու է, քանի որ վերջինս Զոհրաբյանի թիմակիցն է համարվում:


Իշխանության թեկնածուն կարող է լինել անգամ ԱԺ նախկին իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նրան այս անգամ իշխանությունը ԱԺ ընտրությունների ընտրացուցակում չտեղավորեց: Նիկոլայ Բաղդասարյանի մասին խոսելիս փաստաբան գործընկերները մշտապես ասում են, որ նրա մանկության երազանքն է Փաստաբանների պալատի նախագահ դառնալը։


Դեռևս 2014 թվականի ապրիլին Արա Զոհրաբյանը Նիկոլայ Բաղդասարյանին հեռացրեց ՓՊ տնօրենի պաշտոնից, որից հետո Բաղդասարյանն ամեն կեղտոտ քայլ իրականացրել է Զոհրաբյանի դեմ:


Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը եւս կասեցվել է, քանի որ նա հանդիսանում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ՝ վարչապետի խորհրդական:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page