top of page

Եթե ՓՊ-ի նախագահը զերծ լինի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, հրապարակային կծափահարեմ իրեն. փաստաբան

  • Sep 17, 2021
  • 1 min read

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Հարգելի լրագրողներ, սիրելի ընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերի և հարցերի հայտնում եմ, որ փաստաբանական պալատի մասով իմ դիրքորոշումը հետևյալն է.


1) Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին, եթե նա կապակուսակցականացնի ՓՊ-ն, ՓՊ-ն զերծ կպահի ցանկացած տեսակի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, "Զարթոնք" կուսակցկության նախագահին չի նշանակի ՓՊ դպրոցի տնօրեն կամ ՓՊ-ում այլ պաշտոնի և կհետապնդի բացառապես ՓՊ՝ որպես մասնագիտական կառույցի զարգացման նպատակները, միաժամանակ, ըստ արատավոր սիստեմի, այսօրվանից չի նշանակի իր ժառանգին, ապա ես հրապարակային կծափահարեմ իրեն և հանգիստ կզբաղվեմ իմ գործով,


2) Եթե նա կսպասարկի քաղաքական շահեր, չի տարանջատվի ներկայիս ՓՊ նախագահից, նրա ծանրակշիռ քաղաքական ազդեցությունը կթողնի ՓՊ-ում, կշարունակի տարբեր տեսակի քաղաքական հայտարարություններ ստորագրել այն ժամանակ, երբ իշխանությունը թույլ է, իսկ երբ իշխանությունը ուժեղ է "կանցնի ընդհատակ" և կմոռանա "հայրենիքի փրկության մասին", որի արդյունքում ՓՊ-ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կընկալվի ընդիմադիր կամ իշխանական շահեր սպասարկող ոչ պրոֆեսիոնալների կառույց, ապա ես իմ ջանքերը կդնեմ տարանջատվելու այդպիսի կառույցից:


3) Եթե դժբախտաբար կլինի 2-րդ կետում նշվածը, ապա ես կդիմեմ առնվազն այն 144 փաստաբաններին, ինչպես նաև ընտրություններին չմասնակցած 50+ տոկոս փաստաբաններին և նրանց կառաջարկեմ մեր ջանքերը կենտրոնացնել մասնագիտական նոր կառույցի ստեղծման գործին, դրանով իսկ հանրությանը ազդակ տալով, որ այս համայնքում կան ոչ միայն կուսակցական օրակարգեր սպասարկողներ, այլ նաև պրոֆեսիոնալներ, ովքեր հավասարապես ներկայացնելով թե իշխանական վստահորդներին և թե ընդդիմադիր վստահորդներին զբաղված չեն նրանց գովքով և չեն սպասարկում նրանց քաղաքական օրակարգերը: Բայց մինչ այդ պետք է հնարավորություն տալ ընտրված թեկնածուին գործելու, քանի որ ես ինքնանպատական քայլեր չեմ անում և մեր բոլորիս նպատակները պետք է ուղղված լինեն մասնագիտական և պրոֆեսիոնալ կառույց ունենալուն»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page