top of page

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

  • Aug 25, 2021
  • 1 min read


Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:


«Chevrolet» մակնիշի ավտոմեքենան իր համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ոստիկաններին ասում էր, որ իր ավտոմեքենայի մեջ տեսանկարահանող սարք է տեղադրված, կարող են ստուգել:


Ոստիկանությունը պարզում է Chevrolet-ի վարորդի ինքնությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page